08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանի վարչապետ նշանակվելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում. Վ. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է գտնվում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Հարցին, թե արդյոք Ռ. Քոչարյանը գնահատական տալու է արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին, նա պատասխանեց. ՛՛Ես դեռ առիթ չեմ ունեցել քննարկելու հրաժարականի հարցը, եթե ինչ-որ արձագանքելու կարիք լինի, անպայման կարձագանքենք, իհարկե՛՛:

Նշենք, որ արդեն շրջանառվում են վարչապետի թեկնածուների մի քանի անուններ: Արդյոք առաջարկ եղել է երկրորդ նախագահին, այս մասին Վիկտոր Սողոմոնյանն ասաց. ՛՛Առավոտից, երեկ երեկոյան մամուլին հետևել եմ, բավական շատ քննարկվում է, որ թեկնածուներից մեկը կարող է Ռոբերտ Քոչարյանը լինել, բայց այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում՛՛:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ