Հեղափոխության սկիզբը տրված է, սակայն շատ ու շատ խնդիրներ դեռևս լուծումներ չեն ստացել /տեսանյութ/
«Մենք» դաշինքի կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Անուշ Լալայանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ «Մենք» դաշինքը քարոզարշավի ժամանակ շեշտը դնում է այն բազային խնդիրների վրա, որոնք թեև անտեսանելի են, բայց վնասում են մարդկանց գրպանին:
Անուշ Լալայանը նշեց՝ իրենք առանձնացրել են առանցքային խնդիրներ, որոնք անհարամարություններ են ստեղծում բնակչության համար. «Գազալցակայաններում գազի որակը չի համապատասխանում այն թվին, որով նրանք վաճառում են այն: Կամ օրինակ՝ ինչու քաղաքացին գիշերը չպետք է ունենա ջուր, եթե մենք ունենք ջրի բավարար պաշար»,-նշեց Լալայանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ԱԺ պատագամավորի թեկնածու առաջադրված Աննա Կոստանյանն էլ խոսելով քարոզարշավի ընթացքի մասին նկատեց՝ մարդկանց կողմից «Լուսավոր Հայաստանի» հանդեպ բավականին լավ տրամադրվածություն կա:
Ինչու պետք է քաղաքացին ընտրի հենց Աննա Կոստանյանին, ով նոր է ի հայտ գալիս քաղաքական դաշտում, պատգամավորի թեկնածուն հստակ գիտի, որովհետև ինքը ներկայացնում է մի ուժ, որը կրողն է այն արժեհամակարգի, որի հիման վրա քաղաքացիները պետք է նոր Հայաստան ստեղծեն.«Հեղափոխության սկիզբը տրված է, սակայն շատ ու շատ խնդիրներ դեռևս լուծումներ չեն ստացել՝ կրթական, սոցիալական կամ մեկ այլ մակարդակում»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: