08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Քաղաքական գործիչների կյանքը չի ընդհատվում պաշտոնանկությունից հետո. ՀՀԿ խոսնակը մանրամասնեց

 “Շանթ” հեռուստաընկերության ուղիղ եթերում րոպեներ առաջ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մանրամասնեց վարչապետի հրաժարականը և դրան հաջորդող քայլերը:Շարմազանովը իրազեկելով հանրությանը նշեց, որ ՀՀ սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին:

 Շարմազանովը նշեց, որ դեռ չգիտե թե կուսակցությունում ինչպիսի քննարկումներ կլինեն, սակայն երկրի վարչապետը միանշանակ պիտի ունենա ՀՀ նախագահի և քաղաքական մեծամասնության վստահությունը:”Սպասենք տեսնենք, փաստը  այն է, որ ՀՀ նախագահն է նշանակում վարչապետին:ՀՀԿ-ը կուռ գաղափարական թիմ է և մեկ անգամ չէ, որ դա ապացուցել է դա: ՀՀԿ-ը կուռ է նախագահի գլխավորությամբ և պատրաստ է շարունակել իր աշխատանքները”,-նշեց Շարմազանովը:

Շարմազանովը հավաստեց, որ այս որոշումը Տիգրան Սարգսյանի անձնական որոշումն է և որոշման համար ոչ մի դեր չեն խաղացել՝ երկրի տնտեսակն վիճակը, ոչ իշխանական 4 ուժերի հանրահավաքները և պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ տարվող պայքարը:” Սա զգացմունքային որոշում չէ:Սա մտածված և կշռադատված քաղաքական որոշում է”,-ասաց  ՀՀԿ խոսնակը հավելելով, որ Տիգրան Սարգսյանը շարունակում է լինել ՀՀԿ փոխնախագահ. “Քաղաքական գործիչների կյանքը չի ընդհատվում պաշտոնանկությունից հետո”,-նկատեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ