23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընտրությունները ինչքան էլ ընթանան ազատ և թափանցիկ չեն կարող լինեն արդար. քաղաքագետ /տեսանյութ/

 «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանի կարծիքով, այս ընտրությունները ինչքան էլ ընթանան ազատ և թափանցիկ չեն կարող լինեն արդար, որովհետև այն ընտրական օրենսգիրքը, որը ռեյտինգային է, նախատեսված էր ավելի ապաքաղաքական խորհրդարան ունենալու համար:

«Իհրակե կլինի մի քայլ առաջ նախկին խորհրդարանի համեմատ, բայց կլինի ավելի ապաքաղաքական քան մենք ակնկալում ենք»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Պպայանը:

Վերջինս գնտում է, որ մարդիկ չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել. «Մարդը դեմ լինելով ինչ-որ կուսակցության միևնույն է ձայնը տալիս է կոնկրետ իր բարեկամին, ընկերոջը ընկերոջ տղային և նման բաներ: Արդյունքում ստացվում է՝  այն կուսակցությունները, որոնք ընդհանրապես հեռու էին գաղափարականությունից, բայց ունեն տեղում ներկայացված լիենլու հնարավորություն շատ քվե են հավաքում»,-ասաց նա:

Պապայնը նշեց, որ դեռ չի տեսել գաղափարական պայքար, փոխարենը տեսել է փոխադարձ մեղադրանքներ և սպառնալիքներ, վերջինս ավելացրեց՝ սա թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ ընտրապայքարի համար շատ կարճ ժամանակ էր հատկացված:

«Շատ ծրագրեր գրված են պարզապես ընտրողի քվե գրավելու համար, շատ կուսակցություններ մինչև հիմա այլ բան էին քարոզում և ասում, բայց հիմա հարմարվել են այս ընտրապայքարին, և ամենավատ բաներից մեկն այն է, որ ժողովուրդը չունի որևէ քննողական և քննադատական վերաբերմունք տված խոստումների և անձանց նկատմամաբ: Մենք ունենք այն ինչ ունենք՝ մարդիկ ընտրում են անձնաց»,-ասաց Արա Պապյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ