08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նախարարները դարձան պաշտոնակատարներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

 Ըստ ՀՀ Սահմանդրության 55-րդ հոդվածի, Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը։

Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

Փաստորեն, բոլոր նախարարները կշարունակեն աշխատել որպես պաշտոնակատար, իսկ վարչապետի պարտականությունները ժամանակավորապես դրվելու է փոխվարչապետի վրա:

Անդրադառնալով վարչապետի հրաժարականին՝ ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել դեռեւս մեկ ամիս առաջ, սակայն քանի որ բանակցություններ էին ընթանում Մաքսային միության հետ կապված, պետք է կազմակերպվեր ՀՀԿ միջազգային տնտեսական կոնֆերանսը, նախագահը նրան խնդրել է որոշ ժամանակ շարունակել իր լիազորությունները:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ