08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՐԱՏԱՊ. Վարչապետը հրաժարական տվեց /վիդեո/

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական ներկայացրեց:

 Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 Վարչապետ Տիգրան Սարգասյանի  հրաժարականի դիմումն ընդունվել է ՀՀ նախագահի կողմից: Վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել դեռևս մեկ ամիս առաջ, սակայն քանի որ բանակցություններ էին ընթանում Մաքսային միության հետ կապված, պետք է կազմակերպվեր ՀՀԿ միջազգային տնտեսական կոնֆերանսը, նախագահը նրան խնդրել է որոշ ժամանակ շարունակել իր լիազորությունները: 

Շարմազանովի խոսքով, վարչապետն ասել է, որ սա կշռադատված որոշում է եւ պահի տակ կայացված չէ: Սա ըստ ՀՀԿ խոսնակի` Տիգրան Սարգսյանի անձնական որոշումն է եղել: “Հրաժարականը պայմանավորված է եղել անձնական պատճառներով”,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ նոր կառավարությսն հարց չի քննարկվել:

Երկրի նախագահը պետք է քննարկի ԱԺ խմբակցությունների հետ եւ ըստ այդմ էլ  կներկայացվի հարցը:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ