08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Օմբուդսմենի աշխատակազմը պատասխանում է ՏՄՊՊՀ նախագահին

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն անդրադարձել էր Օմբուդսմենի 2013թ. տարեկան զեկույցին, սակայն Զեկույցը, ամենայն հավանականությամբ, հանգամանալից չի ուսումնասիրվել:

Արտակ Շաբոյանը խոսում է օրենքի չիմացությունից, այն դեպքում, երբ  ՏՄՊՊՀ-ի կողմից Զեկույցը  սխալ է մեկնաբանվել, նենգափոխվել է դրանում բարձրացված խնդիրը և գերիշխող դիրքի առկայության մասին մտահոգությունը ներկայացվել է որպես Պաշտպանի կողմից պնդում, որ գերիշող դիրք ունենալն ինքնին  անօրինական է:

Հանձնաժողովի նախագահը պնդում է, որ գոյություն չունի և չի կարող ունենալ գոնե մեկ դեպք, երբ ՏՄՊՊՀ-ի կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ: Հանձնաժողովին տրված տուգանքի չափի որոշման չափազանց լայն հայեցողությունը, սակայն, ինքնին պարունակում է չարաշահումների և տարբերակված մոտեցումների ռիսկեր, առավել ևս, երբ սահմանված չեն պատասխանատվության չափի որոշման հստակ չափանիշներ:

Պարոն Շաբոյանը մենկնաբանել էր նաև ՏՄՊՊՀ ստացված սակավաթիվ դիմումների խնդիրը՝ նշելով, որ բողոքների քանակով չի որոշվում այս կամ այն պետական կառույցի հանդեպ հասարակության վստահության չափը: Այնուամենայնիվ, երբ Հայաստանում կան տասնյակ հազարավոր ձեռնարկատերեր և միլիոնավոր սպառողներ, ՏՄՊՊՀ-ին 2013թ-ի ընթացքում վստահել է ընդամենը 68 դիմող (ամսական կտրվածքով՝ միջինը 6 դիմող): Մինչդեռ, տնտեսական մրցակցության խնդիրներով Օմբուդսմենը ստանում է բազմաթիվ բողոքներ: Արդյունքում, Հանձնաժողովի ստացած սակավաթիվ դիմումները վկայում են ոչ թե խնդիրների բացակայության, այլ Հանձանժողովի հանդեպ վստահության պակասի մասին:

 

Այսպիսով, ՏՄՊՊՀ բոլոր անդամներին հորդորում ենք իրական և արդյունավետ աշխատանքով զարգացնել տնտեսական մրցակցությունը երկրում, դրանով իսկ նպաստել մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանը, այլ ոչ թե փորձել քննադատությունը այլափոխելով՝  մոլորեցնել մարդկանց: 

Պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ