17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վիրտուալ սեքսի ՛՛մութ՛՛ կողմերը

Հոգեթերապևտ, սեքսոպատոլոգ Մարատ Զաքարյանը լրիվ անմտություն է համարում վիրտուալ սերը և վիրտուալ սեռական հարաբերությունները:

”Մարդիկ պետք է սիրեն մարդավարի, կենդանիները կենդանիների նման են սիրում ,մարդիկ մարդկանց նման` շոշափել, զգալ, համբուրելն է դա, սեռական ակտը , հայացքները և այլն”,-Henaran.am-ի հետ զրուցում ասաց Զաքարյանը:

Նա նշեց, որ վերջին տարիներին համացանցի զարգացման, սոցիալական կայքերի տարածմանը զուգահեռ շատերն են իրական կյանքից տեղափոխվել վիրտուալ աշխարհ` այնտեղ տանելով նաև իրենզ զգացմունքներն ու սեռական հակումները:

Սակայն Զաքարյանի խոսքով` վիրտուալ սեռական հարաբերությունները բավական մեծ վնաս կարող են պատճառել մարդուն:

”Երբ որ նրանք ապրում են իրական սեռական կյանքով, նրանց մոտ մարում է ցանկությունը, այն կիրքը, սերը, ցանկությունը չեն առաջանում մարդկանց մոտ”,-նշեց նա: Բացի այդ  դա կարող է ազդել նաև նյարդային համակարգի, անձի հոգեբանության վրա, ինչն էլ իր հերթին հնարավոր է բերի նևրոզի:

”Կա նաև բեղմնավորման հարցը, որը շատ կարևոր հարց է: Եթե վիրտուալ սիրով զբաղվենք, կեսն էլ Հայաստանից թողել, փախել, գնացել են, մարդ չմնաց, որ սիրով զբաղվեն, ծնելիությունն էլ է իջնում”,-նկատեց Զաքարյանը:

Ինչ վերաբերում է երիտասարդներին, ապա մասնագետը շեշտեց, որ այն երիտասարդներն, ովքեր բարդույթավորված են և չեն կարողանում գտնել իրենզ զուգնըկերոջը, դա անում են համացանցի միջոցով, ապա հետո երբ գտնում են իրական կյանքում, լուրջ խնդիրներ են առաջանում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ