07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսօրվա իշխանությունը շատ արագ քայլերով կատարում է նախորդ իշխանությունների սխալները /տեսանյութ/

«Քաղաքական ուժերը քարոզարշվի ընթացքում իդելական պայմաններ են խոստանում, բայց հենց որ  գալիս են  Ազգային ժողով և դառնում են ընդդիմադիր խմբակցություն անմիջապես մոռանում են իրենց խոստումների մասին և զբաղվում են իրենց սովորական պատգամավորական կամ քաղաքական գործունեությամբ»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը փաստեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորի թեկնածու Մարգարիտ Եսայանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի  քարոզարշավը:

Մարգարիտ Եսայանը կոչ արեց ընտրողներին սառնաստորեն վերաբերվել բոլոր կոչերին, որոնք կհնչեն, և մտածեն իրենց` ընտրությունը կատարելուց առաջ. «ՀՀ-ն այսօր գտնվում է ներքին և արտաքին այնպիսի քաղաքական իրավիճակում, որպիսին երբևէ չի եղել: Այսօրվա իրավիճակը ես մի փոքր նմանեցնում է 1991 թ.-ի իրավիճակին: Ներքին և արտաքին քաղաքական դաշտում եղած այս լարվածությունը կարծես ունի ընդհանուր եզրեր 1991-ի հետ»,-նշեց նա:

Վերջինս չի բացառում թեկնածուների մեջ անձնական ֆավորիտներ իհարկե կլինեն, բայց պետք է նայել, արդյո՞ք այդ ֆավորիտները մեր երկիրը կտանեն ավելի անվտանգ ճանապարհով:

«Մենք ունենք մեկ ֆավորիտ անձ, ով երկրի վարչապետն է, և որը անվերապահորեն ունի ընտրողների 70-80 %-ը: Դա շատ անձնավորված ընտրություն է որովհետև այսօր Նիկոլ Փաշինյանի խարիզման հասարակության 80 %-ի  կողմից անվերապահորեն ընդունելի է»,-նշեց Եսայանը:Վերջինս ընդգծեց սա շատ վտանգավոր է, որովհետև մենք չենք գնում ընտրելու անձ, այլ գնում ենք ընտրելու քաղաքական ուժ, որն ունի ավանդույթներ, ճանապարհ և ապագայի տեսլական:

ՀՀԿ պատգամավորի թեկնածուն նկատեց՝ բոլոր քաղաքկան ուժերը գնում են պայքարի արդեն 2-րդ տեղի համար, որովհետև թե ով կլինի 1-ին տեղում՝ արդեն իսկ պարզ է: 

«Ինձ համար տխրենցող է այն փաստը, որ այսօրվա իշխանությունը շատ արագ քայլերով, կարծես շտապելով, կատարում է բոլոր այն սխալները, որոնք մենք կատարել ենք մեր պաշտոնավարման սկզբի տարիներին: Նրանք գոնե հետևություններ անեն և չկրկնեն այդ քայլերը, հակառակը՝ նորից կրկնում են դրանք»,-շեշտեց Մարգարիտ Եսայանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ