27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բյուջեի նախագիծը ոչ թե հեղափոխական աճ, այլ հետընթաց է կանխորոշում. Գագիկ Մինասյան /տեսանյութ/

«Երբ մենք քննադատում ենք գործող իշխանությանը, մեր ընդդիմախոսները մեզ են քննադատում դրա համար, մինչդեռ դրանում երկու խոցելի դրվագ կա»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ իշխանությունը պատասխան չունի ՀՀԿ-ի քննադատությանը, այլապես առարկայորեն կպատասխաներ, ոչ թե կասեր՝ «իսկ ձեր իշխանության օրոք այսպես կամ այնպես է եղել»:

Ըստ Գագիկ Մինասյանի՝ երբ նման պատասխան է հնչում, փորձ է արվում ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները վերածել փողոցի լեզվակռվի. «Իշխանությունը չի հասկանում, որ ընդդիմության դերը կառուցողական քննադատությունն է, որը միտված է իշխանության թերությունները վերացնելուն: Ուստի իշխանությանը կոչ կանեմ իրենց հանդեպ քննադատությանը փաստարկված պատասխանել»:

Գագիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանը նոր մակարդակի է բարձրացնում իր գործառույթը եւ մինչեւ վերջին օրն աշխատում է, չնայած՝ քարոզարշավին օրեր են մնացել: Այդ մասին, ըստ Գագիկ Մինասյանի, փաստում է երեկ 2019թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի ընդունումը խորհրդարանի կողմից. «Մենք խիստ քննադատության ենթարկեցինք նախագիծը, բայց, այդուհանդերձ, չէինք կարող առաջնորդվել «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով: Եթե դահլիճում բավարար քանակով պատգամավորներ լինեին եւ առանց ՀՀԿ-ի կարողանային ընդունել նախագիծը, մենք «դեմ» կքվեարկեինք: Բայց մենք կառուցողական ընդդիմության կեցվածք դրսեւորեցինք»:

Գագիկ Մինասյանի գնահատմամբ՝ բյուջեի նախագիծը ոչ թե հեղափոխական աճ, այլ հետընթաց է կանխորոշում. «Մասնավորապես, եթե նախորդ տարի 7,5 տոկոս տնտեսական աճ էր գրանցվել, այս տարի ցուցանիշը 6,5  տոկոս է, իսկ եկող տարվա համար՝ 4,9: Աճի տեմպերի նվազումն ակնհայտ է: Բացի այդ, ներդրումների մեծ աճ չկա, հետեւաբար՝ արտահանման աճ էլ ակնկալել չի կարելի»: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ