23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արտաբյուջեներից պետք է հրաժարվել. Արարատ Միրզոյան

Կառավարության ասյօրվա արտահերթ նիստում ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը առաջարկեց օրակարգ ներառել արտաբյուջեներից հրաժարվելու հարցը:

«Մենք երկար քննարկել ենք, բայց ժամանակը չի բավարարել։ Հաշվի առնելով նաև ներքին զարգացումների արագացման աստիճանը՝ մինչև վերջ տրամաբանական ավարտին հասցնենք մի հարց, որը կապված է մի շարք օրենքների փոփոխությունների հետ, որոնք ենթադրում են, որ արտաբյուջետային հաշիվների հետ կապված փոփոխություն կառաջանա, եթե դեմ չեք՝ այս հարցը ներառել օրակարգում»,- ասաց նա:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նկատեց, որ հարցը քննարկվել է կոմիտեի նիստին րոպեներ առաջ:

«Կարծում եմ, որ այնտեղ քննարկելու դեռ շատ բան կա և հարցը կոմիտի նիստին հավանության չի արժանացել և ես կարծում եմ, որ կարելի է կազմակերպել հետագա քննարկումներ և միայն դրանից հետո վերադարձնել կոմիտեի նիստ և նոր բերել կառավարության նիստ»,- ասաց նա:

Ատոմ Ջանջուղազյանը առաջարկեց քվեարկել օրակարգ ներառելու հարցը, քանի որ բոլորը չեն եղել կոմիտեի նիստին:

«Հարցը սկզբունքային նշանակություն ունի, կա′մ գնում ենք այդ ճանապարհով, կա′մ չենք գնում, կարող ենք հայտարարել, որ հիմա չենք գնում այդ ճանապարհով, նպատակահարմար չէ և չքննարկենք, բայց կառաջարկեի այդ որոշումը կայացվեր»,- ասաց նա:

Արարատ Միրզոյանի հարցին, թե ի՞նչ կլինի եթե մեկ ամսով հետաձգվի այս հարցը, Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ երկու ծայրահեղ պատասխան կարող է տալ:

«Բացարձակապես ոչինչ, քանի որ քսանյոթ տարի չենք անդրադարձել, կամ էպիզոտիկ դրվագային ենք անդրադարձել և ոչ մի անգամ չի հաջողվել այս հարցը վերջին հասցնել»,- ասաց նա և նշեց, որ ֆինանսների նախարարությանը հաջողվել է ազատվել այդ կարծրատիպից՝ թե առանց արտաբյուջեների հնարավոր չէ ապրել:

Արարատ Միրզոյանը առաջարկեց հարցը ընդգրկել օրակարգ, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ դա երկար ընթացք կհաղորդի և կարելի է այս հարցը տեղափոխել այլ հարթակներ, մանրամասն քննարկել, նախապատրաստել կոնկրետ նախագիծ, որը բոլոր ռիսկերին կտա պատասխաններ և նոր դնել քննարկման:

Ատոմ Ջանջողազյանի առաջարկած՝ արտաբյուջեների վերացման հարցը օրակարգ ներառելու հարցին կողմ քվեարկեց հինգ հոգի, դեմ՝ յոթ:

«Առաջարկը չանցավ, ես ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս պարոն Ջանջուղազյան, որովհետև իրականում ռեֆորմների ճանապարհը իսկապես փշոտ է, սա մի լուրջ հարց է, որը մշտապես տարբեր գերատեսչություններիշահերի հետարքրքրություննեի կենտրոնոմ է եղել: Վստահաբար, մենք պետք է գնանք արտաբյուջեների վերացման ճանապարհով, ափսոս, մինչ այս պահը անհրաժեշտ խորությամբ հարց երևի չի քննարկվել և գերատեսչությունները դեռևս գնում են իներցիայով, գերատեսչական շահը պաշտպանելու ճանապարհով»,- ասաց նա և նշեց, որ պետք է հրաժարվել այդ գայթակղությունից, ինչպես օրինակ, ֆինանսների նախարարությունը հրաժարվել է, բայց նրանց կյանքը դրանից չի տուժել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ