23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի խնդիրը ոչ թե հեղափոխությունն էր, այլ տեղափոխությունը

«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ոչ թե հեղափոխությունն էր, այլ տեղափոխությունը, իշխանափոխությունը: Ինչը որ տեղի ունեցավ:»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ իրեն թույլ չտվեցին հանրահավաքին ելույթ ունենալ, որ քաղաքական կոնկրետ ուղղվածությամբ իր ելույթով չխախտի նախապես հաստատված սցենարը:

«Այդ օրը, որ ինձ արգելեցին ելույթ ունենալ, քանի որ կար պատրաստված ծրագիր, սցենար, որն իրականացվում էր նրա բանախոսներով: Եթե հնչեր քաղաքական տեքստ, որն ուներ հստակ ուղղվածություն, թե ինչպես պիտի լինեն ապագա իրադարձությունները, սցենարը խախտվելու էր: Դա էր պատճառը, որ, ձեռքս վնասելով, պարոն Փաշինյանի տիկինը փորձում էր թույլ չտալ, որ ելույթ ունենամ: Մինչդեռ մինչ այդ իրենք էին խնդրել, որ ես այնտեղ հայտարարություն անեմ: Կար սցենար, կային պատրաստված անձինք, որոնց եթե քո դիրքորոշմամբ պետք է խանգարեիր, պարզ է, որ թույլ չէին տալու: Տեսնում էի Աննա Հակոբյանի երջանիկ դեմքը, թե ինչպես կենտրոնացած իրականացնում էր սցենարը, նա լավ պարապած էր»,-նշեց Փոստանջյանը:

Վերջինս հիշեցրեց՝ իզուր չէր, որ Նյու Յորքի նախկին քաղաքապետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին հայտարարել է, որ ՀՀ-ում տեղի ունեցածը հեղափոխություն չէր, այլ՝ վարչակազմի փոփոխություն:

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահը փաստում է՝ այստեղ օրինականությունից դուրս իրադարձություններ են տեղի ունեցել: «Մենք հասկանում ենք կեղծ հայտարարությունները, թե Մարտի 1-ը բացահայտում են, թե հետապնդելու են յուրաքանչյուր ապօրինություն, դա ուղղակի շոու է: Այսօր աշխարհի քաղաքական օրակարգը նաև մեր պետության մեջ է, մենք աշխարհաքաղաքական օրակարգի մի մասն ենք: Պետք է կարողանանք դիմակայել, բայց չունենք համապատասխան քաղաքական վերնախավ»,- ասաց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ