23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը ջերմ հրաժեշտ տվեց ԱԺ-ին

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ, թավշյա բնույթը այդ գործընթացում ներգրավված միայն մեկ կողմի վաստակն ու ձեռքբերումը չէ : Լարված պահերին բավական կառուցողական և հավասարակշռող դերակատարում է ունեցել նաև ԱԺ նախագահը:

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսկերպ արտահայտվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես նշելով.

«Շնորհակալություն եմ հայտնում Արա Բաբլոյանին ԱԺ նախագահի կարգավիճակում նրա գործունեության համար: Լարված պահերին դուք բավական կառուցողական և հավասարակշռող դերակատարում եք ունեցել: Եվ ես այդ պահվածքը  շատ բարձր եմ գնահատում: ԱԺ-ում կառավարման, տնտեսվարման ձևի մեջ կատարվել են փոփոխություններ, որոնք ես տեսել եմ որպես ԱԺ պատգամավոր»:

Արա Բաբլոյանը դիտարկմանը,  թե ԱԺ-ի վերջին նիստերն են. «Արդյոք դուք կարծում ենք, որ 6-րդ գումարման ԱԺ-ն ինչ-որ նշանակություն ունեցավ մեր երկրի, պատմության համար»:

«Անկախ գնահատականներից, միանշանակ է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը պատմական ԱԺ է: Ըստ էության, այսօր և նախկինում էլ շատերն աննախադեպ են համարում այն քաղաքական փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանում: Եվ ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ այդ փոփոխությունների խաղաղ, թավշյա բնույթը միայն դրանում ներգրավված մեկ կողմի վաստակն ու ձեռքբերումը չէ:

Մենք ի վիճակի եղանք գործընթացները տեղափոխել ԱԺ և այստեղ այդ գործընթացներին տալ քաղաքական լուծում: Ուզում եմ այդ ամենի վերաբերյալ իմ գնահատանքը արտահայտել 6-րդ գումարման ԱԺ-ի, բոլոր պատգամավորների, ԱԺ նախագահի գործունեության վերաբերյալ»: Փաշինյանի կարծիքով՝ 6-րդ գումարման ԱԺ-ի առաքելությունը պատմության մեջ դեռ կգնահատվի:

Փաշինյանն ասաց, թե ուղիղ մեկ տարի եղել է պատգամավոր: «Ինձ համար էլ այս ԱԺ-ն շատ կարևոր է, որովհետև կածում եմ, որ քաղաքական փոփոխությունների բովանդակության մի մասը արտահայտել եմ այս ամբիոնից, որպես պատգամավոր, դեռ 2017-ի ամռանը: Ես այն ժամանակ այս ամբիոնից առաջին անգամ ասացի, որ եթե 2018-ի ապրիլ-մայիսին ժողովուրդը որոշի իր կամքն արտահայտել, մենք կլինենք երաշխավորը, որ այդ կամքը դառնա քաղաքական իրողություն» :

Փաշինյանը պատգամավորներին հաջողություն մաղթեց ընտրություններում, իսկ չմասնակցողներին հաջողություն՝ իրենց հետագա ծրագրերում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ