05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե ընտրությունները ոչ թե քաղաքական, այլ հեղափոխական են՝ պրոֆեսիոնալ խորհրդարան ձևավորել հնարավոր չէ

«2019թ. պետական բյուջեի նախագիծը, իր բնույթով, ուղերձներով, կարելի է ասել, այս տարվա բյուջեի շարունակությունն է: Իներցիոն բյուջե է, այդպես էլ պետք է լիներ: Դեռ  նույնիսկ նախագծի ձևով Հարկային օրենսգիրքը կառավարությանը չհաջողվեց ներկայացնել խորհրդարան: Միայն առանձին դրվագներ են՝ հատկապես եկամտային հարկի փոփոխության մասով: Վարչապետի պաշտոնակատարը շքեղ գույքը հարկելու նպատակահարմարության մասին խոսեց, բայց թե ինչպե՞ս է դա արվելու, ի՞նչ մեխանիզմներով, օդից  կախված հարց է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ հավելելով, որ դեռ հայտնի չէ, թե ի՞նչ քաղաքական ուժեր, ի՞նչ կազմով, ծրագրով ու ինչպիսի՞ գաղափարներով կգան ասպարեզ և մեծամասնություն կձևավորեն խորհրդարանում, ուստի հնարավոր չէ ավելի երկարաժամկետ կանխատեսումներ անել:

Տնտեսագետի խոսքով՝ երկրում վատացել է ներդրումային իրավիճակը:

«Դրանք հիմնականում օֆշորային ծագումնաբանություն են ունեցել, և գաղտնիք չէ, որ զգալի հատվածը Հայաստանից ապօրինի դուրս բերված կամ տրանսֆերային գնագոյացման, հատկապես՝ հանքարդյունաբերության ոլորտում արտադրանքի արդյունահանումից ու վաճառքից ստացված գումարներն են, որոնք օֆշորային հաշիվների վրա են նստել: Բնականաբար, հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում պետք է այդ կապիտալի սեփականատերերը հետ քաշվեին:

Հիմնականում  դրանով է բացատրվում ներդրումների նվազումը: Մարդիկ զգուշավոր են դարձել, որովհետև երբ որևէ մեկն իր բերած այդ գումարով գա հերթական հյուրանոցը կառուցելու՝ նրան կհարցնեն, թե՝ որտեղի՞ց այդ գումարնեը քեզ, ընկե՛ր: Կա նաև մյուս խնդիրը. քաղաքական այսպիսի ցնցումների պայմաններում ոչ ոք զանգվածային ներդրում չի կատարի, եթե խելագար չէ»,- նշեց Ատոմ Մարգարյանը:

Ինչ վերաբերում է երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների որոնմանը, բացահայտմանն ու վերադարձին՝  տնտեսագետը նշեց, որ կառավարությունը որոշ քայլեր անում է:

«Խնդիրը, նախ՝ քաղաքական լուծում է պահանջում: Հարկավոր է այնպիսի իշխանություն, որը կցանկանա գնալ այդ փողերի հետևից: Խնդիրն իրավաօրենսդրական է, պետք է լինեն օրենքներ, ինստիտուցիոնալ է՝ բռնելուց հետո պետք է ապացուցեն, որ իսկապես ապօրինի են փողերը: Մեր դատական համակարգն այդպիսի ո՛չ ռեսուրս ունի, ո՛չ կարողություն, ոչ էլ, ինչպես երևում է՝ ցանկություն: Դրա համար պետք է ստեղծել ապօրինի հարստացման գործերը քննող բացառիկ դատական ատյան: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անունն էլ՝ Սահմանադրությունը կա, ամանումը չկա:  Բայց ո՞վ է այս ամենի մասին մտածում: Կարևորը՝ այն հեղափոխականները, որ մանդատի համար շարք են կանգնել:  Հարց է, թե ինչպիսի՞ խորհրդարան կձևավորվի, ի՞նչ կարողություններով, դեմքերով: ԱԺ-ում պետք է լինեն պրոֆեսիոնալ տնտեսագետներ, իրավաբաններ, քաղաքագետներ, սոցիոլոգներ, բայց դատելով այս երևացող դեմքերից՝ դեռևս հեռու ենք այս ամենից: Դրա համար կարծում եմ՝ նոր խորհրդարանը լինելու է անցումային, հարց չլուծող:

Եթե ընտրությունները ոչ թե քաղաքական, այլ հեղափոխական են՝ պրոֆեսիոնալ խորհրդարան ձևավորել հնարավոր չէ: Ընտրական նոր օրենսգիրքն էլ տապալվեց: կարծում եմ՝ 50 տոկոսը՝ իշխանության, մյուս մասն էլ նախկինում իշխող կուսակցության ցանկությունն էր: Խաղից դուրս թողեցին շատ ուժերի»,- ընդգծեց Ատոմ Մարգարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ