30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Երբ իմացա, որ Արմեն Աշոտյանը ու ես նույն ընտրատարածքում ենք առաջադրվել, ահավոր ուրախացա. Ալեն Սիմոնյան

Ցուցակն այնպիսին չի լինի, որ դուք հիասթափվեք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքից ելնելով՝ ոչ մի որոշում չի կայացվել», –  ասաց Սիմոնյանը՝ նկատելով, որ ցուցակում 170-ից ավելի մարդ է ընդգրկված:

Հարցին, թե արդյոք «Իմ քայլի» ցուցակում կլինեն նաև Հանրապետական պատգամավորներ, Սիմոնյանն արձագանքեց. 

«Անպայման լինելու են… ո՞նց եք դա պատկերացնում, էդ ի՞նչ հարց է»:

Դիտարկմանը, թե որոշ պատգամավորներ արդեն իսկ ավելի վաղ հայտարարել են, որ ցանկություն ունեն «Իմ քայլի» ցուցակով գնալ ընտրությունների, Սիմոնյանն ասաց.

«Իսկ ձեր խմբագրությունում կաշառակեր լրագրողներ լինելու են: Չէ՞ չէ, մեր կուսակցությունն էլ ի սկզբանե դրա դեմ պայքար է եղել: Խնդրում եմ սադրիչ հարցեր մի տվեք»:

Նա նշեց, որ ցուցակում ընդգրվել են նաև անձինք, ովքեր դիմել են իրենց:

«Այդ մարդկանց հետ անցկացրել ենք հարցազրույցներ, օրեր շարունակ քննարկել ենք, հանդպել ենք, ունեցել ենք չափանիշներ: Այդ չափանիշներով գնահատել ենք ու ըստ դրանց հետագայում կազմել ենք ցուցակը», – ասաց նա:

Սիմոնյանը հերքեց նաև լուրերն այն մասին, որ ցուցակի կազմման ժամանակ ներկուսակցական դժգոհություններ են եղել:

Խոսելով իր առաջադրման մասին՝ Սիմոնյանն ասաց, որ առաջադրվել է թիվ 4-րդ ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանն ու Դավիթ Շահնազարյանն են առաջադրված:

«Երբ իմացա, որ Արմեն Աշոտյանը նույն ընտրատարածքում է առաջադրվել, ահավոր ուրախացա», – անկեղծացավ Սիմոնյանը:

Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքը ընտրություններին մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ կներկայացնի ժամը 14:00-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ