23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Աստանա

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն:

Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

Այցի ընթացքում նախատեսվում է վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ «Կոմերսանտը» գրել էր, որ ՀԱՊԿ-ում քննարկում են կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնին Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը։ Միևնույն ժամանակ պարբերականն ընդգծում է, որ վերջին խոսքն այս հարցում պետք է ասեն ՀԱՊԿ անդամ երկների ղեկավարներն, ովքեր հանդիպելու են նոյեմբերի 8-ին Աստանայում։

 

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով Հայաստանի ներկայացուցիչ է, հետ էր կանչվել։ Նրա դեմ ՀՀ-ում հարուցված է քրեական գործ՝ 2008թ. մարտի 1-ին երկրում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։

Երեկ խմբագիրների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է Վաղարշակ Հարությունյանի անունը՝ որպես Հայաստանի պաշտոնական թեկնածուի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ