14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արտակ Զեյնալյանը բացատրել է՝ ինչու է համաներում հայտարարվում

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը այսօր ևս վերահաստատեց իր հայտարարությունը, որ Հայաստանում առաջիկայում հայտարարվող համաներումը աննախադեպ մեծ է լինելու։

«Սա համաներում է, սա մարդասիրական ակցիա է, որն իրականցվելու է այս իրադարձությունների լույսի ներքո։ Կառավարությունը հանրության անունից ժեստը անում է իր նկատմամբ ոտնձգություն իրականացրած մարդկանց համար», – այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Զեյնալյանը։

Ինչ վերաբերում է համաներման տակ ընկնող դատապարտյալների թվին, ապա նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ինքը չի կարող այս պահին որոշակի թիվ ասել։

«Շատ մեծ, շատ մարդասիրական համաներում է լինելու», – հայտարարեց նախարարի պաշտոնակատարը։

Հարցին, թե արդյոք համաներման նպատակը քրեականատարողական հիմնարկները բեռնաթափելն է, Զեյնալյանը պատասխանեց, որ այս պահին հանրապետության քրեակատարոական հիմնարկները ծանրաբեռնված չեն։

«Ես պնդում եմ, որ քրեակատարողական հիմնարկներում ծանրաբեռնվածության խնդիր չկա։ Չեք գտնի մի դեպք, որ երկու դատապարտյալ քնեն մեկ անկողնու մեջ», – ասաց նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ