06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում միասեռականների թիվն ունի աճման միտումներ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ այսօր աշխարհի մոտ 23 երկրներում ընդունված է միասեռ ամուսնությունները, և 100-110 երկրներում այս ամենին վերաբերվում են բավականին հանդուրժողականությամբ, միայն 90 երկրում են համարում, որ նման ամուսնությունը հանցագործություն է։ Վերջին երկրների շարքում է նաև Հայաստանը։

«Հայաստանը դառնալով ԵՄ անդամ՝ պետք է ընդուներ եվրոպական արժեքները, 2003-2004 թվականներին Եվրախորհրդարանի հանձնաժողովը նամակով դիմեց ՀՀ խորհրդարան՝ հասկանալու համար, թե ինչու Հայաստանում չեն օրինականացնում միասեռ ամուսնությունները։ Դիմեցին ինձ, պատասխանը գրեցի՝ ասելով, որ մեզանում 4 հազար տարի  ընտանիքը համարվում է կնոջ և տղամարդու կապը, որի նպատակն է սերունդներ ունենալը։ Եթե կապի այլ ձև կա, ինչո՞ւ եք անունը դնում ամուսնություն և ընտանիք»,- փաստեց Ա. Ադիբեկյանը։

Ահարոն Ադիբեկյանը փաստեց, որ որպես սոցիոլոգ՝ ընկալում է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շեղումները, սակայն դրանք չի կիսում, քանի որ այդ ամենը լուրջ ազդեցություն ունի մարդու սոցիալ-մշակութային զարգացման վրա, հատկապես այն դեպքում, երբ միասեռ ընտանիքներին թույլատրում են երեխաներ որդեգրել, ինչը, սոցիոլոգի բնորոշմամբ, հանցագործություն է։

«Երեխան պետք է ապրի ստանդարտ պայմաններում՝ մայր, հայր, քույր, եղբայր, ինչը նրան թույլ է տալիս կյանքի ընթացքում, սոցիալական գործողությունների մեջ իրեն վստահ զգալ։ Միասեռ ընտանիքների դեպքում պարզ չէ, թե հայրն ու մայրն ով են, երեխան չի ունենում քույր ու եղբայր և ավելի խոցելի է դառնում, նման դեպքերում հավանականությունը մեծ է, որ ապագայում նա նույնպես կարող է միասեռական դառնալ»,- ընդգծեց Ա. Ադիբեկյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում միասեռականների թվի աճի միտումներ են նկատվում, քանի որ իրականացվում է բացահայտ քարոզչություն, նաև՝ կյանքի ազատականացման հետևանքով։

Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով՝ այսօր գիտական և պրակտիկայի ոլորտում սեռային տարբեր կողմնորոշումներ կան՝ զոոֆիլիա, պեդոֆիլիա և այլն, սակայն միայն միասեռականության ոլորտում են ներդրվում հսկայական ֆինանսներ և իրականացվում քարոզչություն։

Հոգեբանի կարծիքով, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները թող անեն՝ ինչ կցանկանան, քանի որ որևէ մեկին չի հետաքրքրում այլ մարդկանց անկողինը, սակայն անթույլատրելի է համարում բացահայտ կերպով իրականացնել միասեռականության պրոպագանդա։

«Այստեղ աշխատում է հետևյալ մեխանիզմը. Փաստորեն, գրանտներ են տալիս, կազմակակերպություններն օգտվում են դրանից, կազմակերպում են զանազան միջոցառումներ։ Մասնակիցները բացահայտ դուրս են գալիս և հարվածը վերցնում են իրենց վրա։ Ապրեք, ինչպես կուզեք, միայն այդ ամենը մի գովազդեք։ Պետք է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, թե ովքեր են գրանտներ տալիս, որպեսզի քարոզվի միասեռականություն»,- նշեց հոգեբանը։

Հարցին, թե ի՞նչ հանգամանքներ են ազդում մարդու  վրա, որը որոշում է դառնալ միասեռական, հոգեբանը պատասխանեց, որ միասեռականների մոտ, հնարավոր է՝ հակառակ սեռի հորմոնալ ֆոնն ավելի բարձր է։

«Նույնականացումը տեղի է ունենում հիմնականում 3-5 տարեկանում, այսինքն՝ սեռի դերի յուրացումը՝ սեռային ինքնագիտակցության հիմքերի ներդրվելը։ Եթե երեխան նույն սեռի մարդու հետ չի նույնականանում, այլ հակառակ սեռի, ապա սա կարող է վտանգ առաջացնել։ Նման դեպքերում հետդարձի բոլոր ճանապարհները խիստ անարդյունավետ են, քանի որ միասեռականների մեծ մասը նույնիսկ հոգեբանի դիմելիս՝ ցանկություն չի ունենում փոխելու կյանքը»,- շեշտեց Ս. Խուդոյանը։

Հոգեբանը նույնպես փաստեց, որ նույնիսկ անզեն աչքով է տեսանելի, որ միասեռականների թիվն աճել է։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 15-18-ը Երևանում կանցկացվի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը, որի մասին շաբաթներ առաջ հայտարարվել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կողմից։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ