Մհեր Սեդրակյանը պահանջել է հեռացնել. Հայկական ժամանակ
Մարտի 17-ին տեղեկատվություն տարածվեց, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Վրեժ Իսրայելյանի անվան թիվ 17 դպրոցի տնօրեն Նաիրուհի Սարգսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Նշված էր նաև, որ մանկավարժին ոչ հարիր պահվածքի համար նույն տնօրենը շուրջ 6 ամիս առաջ ստացել էր բանավոր խիստ նկատողություն և նախազգուշացվել, որ կրկնվելու դեպքում կազատվի աշխատանքից:
՛՛Հայկական ժամանակին՛՛ հայտնի դարձավ, որ թիվ 17 դպրոցի մի աշակերտ դասի ժամանակ խոսել է բջջային հեռախոսով: Ուսուցիչը նրան նկատողություն է արել, բայց նա չի անջատել հեռախոսը և դա դարձել է մի ամբողջ պատմություն: Այդ մասին պատմել են քեռուն, քեռին էլ Մհեր Սեդրակյանին: Վերջինս էլ զանգել է Տարոն Մարգարյանին ու պահանջել ազատել ՛՛իր տեղը չճանաչող՛՛ տնօրենին:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: