13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Չի քննարկվել՝ ինչ ճանապարհային քարտեզով պետք է գնալ դեպի դեկտեմբեր. Վ. Բաղդասարյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ մենք որևէ որոշում չենք կայացրել, այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Մենք մեր հայտարարությունը տարածել ենք և պատրաստ ենք նորմալ բանակցային պրոցեսում, բոլոր քաղաքական ուժերի հետ համաձայնության գալու պայմաններում, ինչպես նաև բոլորիս տրվի ժամանակ, որպեսզի կարողանանք պատրաստվել ընտրություններին, և համերաշխ, առանց ցնցումների և այլ խնդիրների գնանք ընտրությունների», – ասաց Վահրամ Բաղդասարյանը։

«Հանրապետական» խմբակցության ղեկավարի խոսքով՝ չի քննարկվել, թե ինչ ճանապարհային քարտեզով պետք է գնալ դեպի դեկտեմբեր։

«Դա բավական վտանգավոր քայլ է, դա հղի է վտանգներով, կարող է ապագայում ձևավորվող Ազգային ժողովը լինել միահեծան, և չեմ կարծում, որ խորհրդարանական պետության մեջ և ժողովրդավարական, թռիչքային քայլեր կատարող երկրում դա արդարացված կլինի», – ասաց Վ. Բաղդասարյանը։

Նա նշեց, թե բանակցություններն իրենց համար փակված չեն, բայց դրանք չպետք է լինեն վերջնագրի տեսքով։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ