23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը շարունակվում է՝ չնայած քաղաքական իրավիճակի անկայունությանը

Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը շարունակվում է՝ չնայած այդ երկրում քաղաքական իրավիճակի անկայունությանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը՝ «Известия»-ին տված հարցազրույցում:

«Չնայած Հայաստանում որոշակի ներքաղաքական անկայունության պահպանմանը՝ ընթանում է համագործակցության կոնկրետ ուղղություններով նախատեսված համատեղ աշխատանք: Պերճախոս է փոխադարձ ապրանքաշրջանառության դրական դինամիկան: Դրա աճը 2018 թվականի առաջին կիսամյակում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 23,4 տոկոս՝ հասնելով 925,6 միլիոն դոլարի»,- նշել է նա:

Դիվանագետը վստահեցրել է, որ կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսություն պահպանել:

«Հաշված ամիսների ընթացքում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 3 և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ 2 հանդիպում:

 
 

Մեր ղեկավարները մի քանի անգամ շփվել են հեռախոսով»,- նշել է նա:

Կարասինի կարծիքով՝ նման հաճախակի շփման արդյունքը կդառնա Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդումը՝ «ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ