08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանի կոչը ՀՀԿ-ին

Մենք պատրաստվում ենք անցակցնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ դեկտեմբերին, այսօր լրագրողների հետ զրույցում վերահաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մնացածի մասին ես հավելյալ կտեղեկացնեմ», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր հրաժարականի մասին հավելյալ կտեղեկացնի։

Վարչապետն ասաց, որ երկրում ստեղծված իրավիճակը Փարիզում քննարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

«Նա, կարծեմ, ամսի իննին վերադառնում է Երևան, երբ վերադառնա, անպայման կքննարկենք», – ասաց նա։

Հարցին՝ կստորագրի՞ օրենքը, ինչ-որ բան ասե՞լ է, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ մասով ոչինչ չի կարող ասել։

«Իր գործողությունների մասին ինքը, կարծում եմ, հայտարարություն կանի» , – նշեց վարչապետը։

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն չի բացառում, որ կառաջադրի վարչապետի թեկնածու, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե դա նշանակում է, որ ՀՀԿ-ն շարունակում է իրավիճակը չհասկանալ։

«Նրանք մի կողմից ասում են, որ հանդուժողականության մթնոլորտ են ակնկալում, բայց ամեն ինչ անում են, որ հանրությունը շարունակի իրենց չհանդուրժել, ես կոչ եմ անում այդ ռեժիմից դուրս գալ, չի կարելի անընդհատ տպավորություն ստեղծել, որ կա քաղաքական ուժ, որի նպատակն է խանգարել ժողովրդին, խանգարել պետությանը, խանգարել երկրի առաջ ընթանալուն», – ասաց ՀՀ վարչապետը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ