23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երբ գալիս է Աստծուն հաշվետվություն տալու ժամը

Բարի է առավոտը, բարի ցերեկը, հատկապես բարի է երեկոն, երբ գալիս է Աստծուն հաշվետվություն տալու ժամը, արած` և հատկապես չարած բաների մասին պատմելու ժամը: Բազում մեղանչումների պատճառով չարացած լինելու մասին պատմելու և սրտանց զղջալու ժամը: Իսկ Ավետարանը մեզ ասում է բարկացեք, բայց մի մեղանչեք և արևը թող մայր չմտնի ձեր մեղքերի վրա:

Աստվածաշնչի գիտությունը մեզ մոտ շուտով վերածվում է Աստծո երկյուղի, Աստծո եկյուղը շուտով վերածվում է Աստծո սիրո: Աստծո սերն ու երկյուղը միասին մեզ մղում են բարեպաշտության: Երկյուղն ու վախը բոլորովին տարբեր զգացողություններ են: Երկյուղ է, երբ վախենում ես կորցնել Աստծուն: Աստծո երկյուղն է, որ ամեն օր նժարի վրա է դնել տալիս չափն ու անչափը, աշխարհի հաճույքն ու Աստծու քաղցրությունը: Աստծուն չկորցնելու երկյուղով ապրենք մեր կյանքը չափավորությամբ :Շնորհիր, ողորմիր, արժանացրու և ներիր մեզ Տեր մեր մեղքերը:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ