19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Իտալիայի ռեստորաններից մեկում մոռացված 13000 եվրոն հետ է վերադարձվել տիրոջը

Զբոսաշրջիկ կինը դրամապանակն ու պայուսակը մոռացել էր Նեապոլի օդանավակայանի ռեստորանում:

Ինչպես հաղորդում է Euromag-ը՝ ռեստորանի սեփականատեր Էնրիկո Սկետինոն պատմել է, որ կինը թռիչքից առաջ իր ռեստորան էր եկել՝ ճաշելու: Պատվերի համար վճարելով՝ կինը հեռացել է և միայն թռիչքի ժամանակ է հիշել ռեստորանում մոռացած դրամապանակի մասին։

Կինը Facebook-ի միջոցով խնդրել է ռեստորանի տիրոջը գտնել իր պայուսակը, որում, նրա կարծիքով, 500 եվրո է եղել: Վերջինս հենց այդպես էլ վարվել է. ռեստորանում, սեղանի ոտքի մոտ նա գտել է մոռացված պայուսակը: «Ես այն չեմ բացել և փոխանցել եմ ոստիկանությանը», – ասել է իտալացին:

Ոստիկանությունում պարզվել է, որ պայուսակում մոտ 13 000 եվրո է եղել: Զբոսաշրջուհին շուտով վերադարձել է Նեապոլ՝ վերցնելու իր պայուսակը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ