05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնել խմբագրությունում խուզարկության առիթով

Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Yerevan.Today-ի  խմբագրությունում իրականացված խուզարկության առիթով։

«Վտանգվել է աղբյուրների գաղտնիության իրավունքը»,- նշել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունը՝ հավելելով. «Անհրաժեշտ է նվազ միջամտող միջոցներ կիրառել նման դեպքերում»։

Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը անդրադարձել է է ԱԱԾ տնօերենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման պատմութփյանն ու հիշեցրել, որ ապրիլին Հայաստանում խաղաղ ցույցերի ալիքը հանգեցրեց վարչապետ Սերժ Սարգսյանի  հրաժարականին:

Կազմակերպությունը հիշեցրել է, որ բողոքի ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությունը խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ եւ բարելավել օրենքի գերակայությունը երկրում:

Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը նշել է, որ 2018 թ. Մամուլի ազատության ինդեքսով,  Հայաստանը 180 երկրների շարքում 80-րդն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ