12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քոչարյանի կալանավորումն անակնկալ է եղել Սերժ Սարգսյանի համար. Ժողովուրդ

«Ժ­ողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ  օրեր առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Իտալիայից վերադարձել էր Հայաստան: Սարգսյանը կարճ ժամանակ մնացել էր Երեւանում, այնուհետեւ մեկնել Արցախի Հանրապետություն՝ տեսակցելու մորը:

«Ժողովուրդ» օրաթերթին նրա Արցախ այցից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով այնտեղ գտնվելու ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Արցախի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում քննարկել են Արցախի ներկա վիճակը, ընթացող զարգացումները, ինչպես նաև՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, որը եւ՛ Բակո Սահակյանի, եւ՛ Սերժ Սարգսյանի համար անակնկալ է եղել: Այնուհետեւ քաղաքական զրույցները շարունակվել են նաեւ ճաշի սեղանի շուրջ»:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ