12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-Ռոբերտ Քոչարյան նոր սիրավեպ չպետք է սկսվի. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած նրան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռեւս հայտարարությամբ հանդես չի եկել, թե ով է առաջնորդելու Երեւանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակը, սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ ամեն ինչ որոշված է:

ԲՀԿ-ական ակտիվն ուղղակիորեն բոյկոտել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ՀՀՇ-ական պատգամավոր Արարատ Զուրաբյանի թեկնածությունը եւ պնդել, որ քաղաքապետի թեկնածու առաջադրեն ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:

Ֆրանսախոս Ն. Զոհրաբյանի ընտրությունը հավանական է դառնում նաեւ հոկտեմբերին Երեւանում կազմակերպվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից ֆոնին, ինչը թերեւս կարող է դառնալ այն կոմպրոմիսը, որին կգնա վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պայմանով, որ ԲՀԿ-Ռոբերտ Քոչարյան նոր սիրավեպ չպետք է սկսվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ