23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԵԿ-ի թավշյա կադրերը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլում արդեն նշվել է, որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Պետեկամուտների կոմիտեի մաքսային վարչությունում, մեղմ ասած, ոչ այնքան միանշանակ կադրեր են նշանակվում, կամ շարունակում են աշխատել հին կոռումպացված կադրերը: Ընդ որում՝ խոսքը ոչ թե շարքային աշխատողների, այլ ղեկավար կազմի մասին է: Մասնավորապես, Գուգարքի մաքսատան պետը 25 հազար դոլարանոց կոնյակի սիրահար Արմեն Ավետիսյանի մտերիմ Կարեն Ջանոյանն է, Շիրակի մաքսատան պետը Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի քրոջ ամուսին Ղազարյան Սուրենն է, ով միաժամանակ Բագրատաշենի մաքսակետի պետ, «Պիտուլ» մականվամբ հայտնի Արթուր Գասպարյանի հարազատն է: Ի դեպ, Արթուր Գասպարյանի նկատմամբ, ըստ ՀՀ ՊԵԿ պաշտոնական հաղորդագրության, երեկ ծառայողական քննություն է նշանակվել:

«Զվարթնոց» մաքսատան պետը շարունակում է մնալ Վլադիմիր Թամրազյանը, ում մասին տարիներ շարունակ մամուլում բազմաթիվ նյութեր են եղել: Եվ այս խմբի «գորշ կարդինալն» է համարվում Հովիկ Աբրահամյանի սանիկ, ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խորհրդական Սամվել Իսախանյանը: Այ, այսպիսի թավշյա կադրեր:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ