09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Որդիները լքո՞ւմ են Մանվել Գրիգորյանին. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Հուլիսի 14-ը Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է․ նա կդառնա  62 տարեկան։ Այդ օրը հիմնականում «Վան» ռեստորանում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ տոնող գեներալն այս անգամ շնորհավորողներ քիչ կունենա։

Բայց ոմանք նրան այցելում են կալանավայրում, վերջերս այցելած մեկին նա ասել է․ «Բացթողումներ եղան․ փորձված աղվեսն էրկու ոտով է թալակն ընկնում․ երեխեքին ուշադիր եղեք»։ Նախօրեին ՀՀԿ որոշ պատգամավորներ են այցելել, այդ թվում՝ Վահրամ Բաղդասարյանը։

Առաջիկայում Ֆրանսիայից Հայաստան է ժամանելու նրա օնկո-բժիշկը։

Վերջերս գեներալի 2 որդին փորձել են անցնել Բավրայի սահմանը, Կարենին թույլ չեն տվել, Արմանն անցել է։ Օրերս էլ ԱՄՆ մշտական բնակության է մեկնել ԵԿՄ-ի հաշվապահը՝ Հովհաննես Գրիգորյանը, ում փաստորեն, թույլ են տվել դուրս գալ երկրից»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ