24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թունավոր մետաղները միայն սննդի մեջ չեն և շատ վտանգավոր են. մասնագետ

Սննդաբան Հասմիկ Աբովյանի հավաստմամբ՝ մետաղների մի մասը անհրաժեշտ են օրգանիզմին չնչին քանակությամբ, քանի որ դրանք շատ կարևոր ֆունկցիաներ են կատարում մեր օրգանիզմում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աբովյանը ընգծեց, որ երբ մետաղների քանակը գերազանցում է նորման օրգանիզմում  կուտակվելու հատկություն է ստանում, ինչը լուրջ հիվանդություններ կարող է առաջացնել:«Կան թիրախային խմբեր, որոնց մոտ մետաղների առաջացումը կարող է վատ ազդեցություն ունենալ առողջության վրա: Այդ խմբերն են՝ հղի կանայք, ծեր մարդիկ»,-ասաց նա:

 Սննդաբանի խոսքով՝ կան նյութեր, որոնց անգամ չնչին քանակները կարող են վատ անադրադառնալ մեր օրգանիզմի վրա: Վնասակար մետաղները առաջանում են հատկապես պահածոյացրած  տարբեր  մթերքների սխալ պահպանման կամ ժամկետն անց լինելու հետևանքով: Մասնագետը խորհուրդ տվեց պահածո գնելիս անպայման նկատի ունենալ, որ կան այդ ռիսկերը.«Նախընտրելի է ապակյա տարրայով պահածոները ընտրել. դրանք լավագույնն են պահպանման համար»,-շեշտեց նա:

Հասմիկ Աբովյանը փաստեց, որ թունավոր մետաղների առաջացման համար ոչ պակաս վտանգավոր են նաև շինանյութերը. «Վերանորոգում կատարելուց առաջ պետք է հետաքրքրվել և բարձրորակ շինանյութ օգտագործել: Վնասակար են  նաև ցածրորակ կոսմետիկ հարդարման միջոցները, որոնք նույնպես ծանր մետաղներ են պարունակում»,-նշեց նա: 

Սննդաբանը ընդգծեց, որ ծանր մետաղները խոցելի են ամբողջ օրգանիզմի համար, և դրա ազդեցությունը կարող է արտահայտվել  փորլուծության և սրտխառնոցի ձևով:  

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ