Եթե կաշառակերությունը հանենք, կառավարման համակարգը թուլանալու է /տեսանյութ/
«Երբեմ ասում են, թե այս ձերբակալությունները շոու են կամ սերիալ, բայց ամեն դեպքում սա ժողովրդի սպասած սերիալներից է, և ամենակարևորն այն է, որ սա մի շարք կարևոր ազդեցություններ է թողնում մարդկանց վրա»,- «Հենարան» մամուլի ակումբում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը;
Հոգեբանի խոսքով՝ սրանով իշխանությունների հանդեպ վստահություն է ձևավորվում, որ նրանք շատ գործող են և կարող են պայքարել թալանչիների դեմ: «Կարևոր հանգամանք է, որ ժողովրդի մոտ զարգանում է արադարության զգացողությունը: Մյուս կարևոր հանգամանքը այն է, թե այս իշխանությունները ինչպես են կառավարում: Կան, իհարկե թերություններ նշանակումների առումով, և լավ կլիներ ամեն մի նշանակում հանգամանորեն բացատրվեր, ասեին, թե ինչ մոտիվներով են նշանակում այս կամ այն պաշտոնյային»:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ մենք պետք է նախ հասկանանք, թե մարդը ինչու է դառնում կաշառակեր և ըստ այդմ էլ դրա դեմ պայքարի եղանակներ մշակենք: «Կա պայքարի երեք եղանակ մեկը՝ դատապարտում են վերցնողին, մյուսը՝ դատապարտում են տվողին և երրորդը՝ երկուսին էլ դատապարտում են»,-ասաց Ադիբեկյանը:
Ադիբեկյանի խոսքով՝ պետք է լիներ համապարփակ մի համակարգ, որ կաշառակերությունը որպես համակարգային աղետ չլիներ. «Կաշառակերությունը ցույց է տալիս կառավարման համակարգի թույլ կողմերը: Մարդկանց հետ անցկացրած բոլոր հետազոտություններում կա հարց, ո՞ր խնդիրներն են հրատապ, կաշառակերությունը միշտ երրորդ տեղից չի իջնում ցած, իսկ երբ հարցնում ենք, եթե դուք դառնաք երկրի նախագահ, ո՞ր խնդիրներով կազբաղվեք առաջինը, կաշառակերությունը իջնում է վերջին տեղ»,-նշեց սոցիոլոգը և հավելեց, որ եթե կաշառակերությունը հանենք, կառավարման համակարգը թուլանալու է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: