05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Մենք պետք է հրաժարվենք եւ այդ պահանջը պետք է դրվի ՀՀ նախագահի առջեւ. Զարուհի Փոստանջյան

Քիչ առաջ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ օրակարգի հաստատման նախագծի քննարկման ժամանակ ձայն խնդրեց եւ եւս մեկ անգամ կուսակցության անունից ներկայացրեց ԱԺ մեծ օրակարգից հայ-թուրքական արձանագրությունները հանելու անհրաժեշտությունը:

Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ օրեր առաջ խորհրդարանը Ադրբեջանի գործողություւնները դատապարտող հայտարարություն ընդունեց եւ նշեց.”Ադրբեջանը չէր կարող որպես պետություն  դրան հասնել, եթե նրան չհովանավորեր Օսմանյան կայսրության  իրավահաջորդը` Թուրքիան:

Այսօր ԱԺ Մեծ օրակարգում են գտնվում հայ-թուրքական արձանագրությունները:  Այս խայտառակ արձանագրություններից մենք պետք է հրաժարվենք եւ այդ պահանջը պետք է դրվի ՀՀ նախագահի առջեւ”,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: Նշենք, որ ԱԺ Մեծ օրակարգից արձանագրությունները հանելու անհրաժեշտության մասին հայտարարություն արեց նաեւ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ