18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Վիգեն Սարգսյանի սկսած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը կշարունակվեն իրագործվել

«Որպես պաշտպանության նախարար ձեզ հայտարարում եմ՝ մեր համազգեստը ժամանակի ընթացքում բարելավվել է և այն, ինչ մենք ունեցել ենք 1992, 2002-ին և հետո՝ 2017 և 2018 թվականներին, տարբերվում են։ Այս պահին զինծառայողների հագուստի ու այլ կենցաղային հարցերի հետ կապված փոփոխությունները կատարվել են պաշտպանության նախկին նախարարի ժամանակ, փոխվեց ձևաչափը, փոխվեց չափանիշը։ Այս պահից սկսած մենք ուղղակի շարունակելու ենք բարելավել և դարձնել էլ ավելի լավը», -այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ Դավիթ Տոնոյանը:

Նա նաև հայտարարեց, որ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի սկսած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը կշարունակվեն իրագործվել:

«Դրանք մենք դիտարկում ենք որպես ժամկետային զինվորական ծառայության տեսակ։ Այդ տարբերակը առաջարկվել է, կիրառվում է և չի խոչընդոտում մեր զինված ուժերին զարգանալ»,- հայտարարեց Տոնոյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ