07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արա Բաբլոյանը Մոսկվայում հանդիպել է Քաթարի Պետության խորհրդարանի նախագահի հետ

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին հանդիպել է Քաթարի Պետության Խորհրդակցական խորհրդի նախագահ Ահմեդ Բեն Աբդոլահ Բեն ալ Մահմուդի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման համատեքստում առանձնակի կարեւորել է նման շփումների ու հանդիպումների անհրաժեշտությունը: ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանում հետեւում են Քաթարի Պետությունում տեղի ունեցող իրադարձություններին: ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ երկու երկրների քաղաքական ու առեւտրատնտեսական կապերը տարեցտարի ընդլայնվում են. դրանք ավելի բարձր մակարդակի հասցնելու համար լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ: Զբոսաշրջության եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Քաթարի միջեւ ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը:

Քաթարի խորհրդարանի նախագահն իր հերթին երկկողմ հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Կողմերը փոխադարձ այցով միմյանց հրավիրել են իրենց երկրներ: 

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ