21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Այդ լուրը չի ուրախացրել Փաշինյանին. Իրավունք

«Սասնա ծռեր» զինված խմբավորումը հատուկ հայտարարությամբ միա­ցել է գործող վարչակարգին, մասնավո­րապես. «Պայքարի այս փուլում, քանի դեռ չի չեզոքացվել ռեւանշի վտանգը եւ չի ամրագրվել ժողովրդի ամբողջական հաղթա­նակը, մեր կոչումն ու պարտականությունն ենք համարում վեր կանգնել քաղաքական տարաձայնություններից եւ ըստ ամենայնի աջակցել ժողովրդի վստահությունը վայե­լող Նիկոլ Փաշինյանի կառավարությանը պետականաշինության եւ ժողովրդի իշխա­նության ու իրավունքի գերակայության հաստատման բոլոր հարցերում:

Մեր բոլոր համակիրներին եւ աջակիցներին կոչ ենք անում հետեւել այս տրամաբանությանը եւ ըստ այդմ շարունակել ազգային-ազատագրական պայքարը»: Այդ լուրը, մեղմ ասած, չի ուրախացրել Փաշինյանին, քանզի առանց այդ էլ «Սասնա ծռերի» բանտարկությունը նրանց գլխին խնդիր է դարձել, իսկ այս ինքնակոչ «աջակցու­թյամբ» նրանք նաեւ հայտնվում են ար­տաքին քաղաքական սահմանափակման տակ, քանզի «Սասնա ծռերը» ՌԴ հետ ներկայիս հարաբերությունները համարում են «գաղութատիրական ռեժիմ»: Բա­ցի այդ, այդ խմբավորումը խոչընդոտ է եւ Արցախի հարցի լուծումների տիրույթում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ