29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մե՛նք ենք տերը մեր երկրի. Սասնա ծռերի հայտարարությունը

Սասնա ծռերը հայտարարություն են տարածել՝ զինված ապստամբության անհրաժեշտության գաղափարն այլեւս ջնջված համարելու մասին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Զինված պայքարի էջը փակելու եւ կառավարությանն աջակցելու մասին

Սասնա Ծռերի զինված ապստամբության թիրախը ազգադավ եւ հանցավոր ռեժիմն էր։ Զինված ապստամբությունը թեեւ վերջնական արդյունքի չհասավ, սակայն կտրեց ռեժիմի կյանքի թելը, սպառեց նրա փամփուշտները, ինչպես նաեւ վիժեցրեց Արցախը, իսկ հետագայում՝ նաեւ մեր ինքնիշխանությունն օտարին հանձնելու ծրագիրը։

Դրա շնորհիվ դուռ բացվեց ու հնարավորություն ստեղծվեց խաղաղ ապստամբության՝ քաղաքացիական անհնազանդության, միջոցով հաղթանակի հասնելու համար։ 

Զենքը վայր դնելիս մենք հայտարարեցինք, որ քայլը ժողովրդինն է։

Երկու տարին չլրացած՝ մեր իմաստուն ու արժանապատիվ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընկերների հմուտ առաջնորդությամբ ոգի առավ, միասնացավ, ոտքի կանգնեց, Քայլ արեց ու հրաշք հաղթանակով շահեց Քաղաքացիական Սարդարապատը։ 

Այսօր արդեն հեռացված է ազգադավ ու հանցավոր ռեժիմը, եւ մենք ունենք ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն։

Ուստի Սասնա Ծռերի որդեգրած ազգային-ազատագրական պայքարի այն էջը, որ պարտադրում էր զինված ապստամբության անհրաժեշտությունը, այլեւս փակված է։

Պայքարի այս փուլում, քանի դեռ չի չեզոքացվել ռեւանշի վտանգը եւ չի ամրագրվել ժողովրդի ամբողջական հաղթանակը, մեր կոչումն ու պարտականությունն ենք համարում վեր կանգնել քաղաքական տարաձայնություններից եւ ըստ ամենայնի աջակցել ժողովրդի վստահությունը վայելող Նիկոլ Փաշինյանի կառավարությանը պետականաշինության եւ ժողովրդի իշխանության ու իրավունքի գերակայության հաստատման բոլոր հարցերում։

Մեր բոլոր համակիրներին եւ աջակիցներին կոչ ենք անում հետեւել այս տրամաբանությանը եւ ըստ այդմ  շարունակել ազգային-ազատագրական պայքարը։ 

Մե՛նք են տերը մեր երկրի 

05 հունիսի 2018թ․»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ