28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Կառավարությունը պետք է ցրի ՏՄՊՊ հանձնաժողովը»

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համոզմամբ՝ նախկին իշխանությունների օրոք արատավոր գործընթացները շատ են եղել, հարկային դաշտը նորմալ չի գործել, և որ ոլորտում էլ մատդ դնես, մի շարք կոռուպցիոն երևույթներ կգտնես: «Շատ զարմանալի է, որ այս ամենի հետ մեկտեղ կա ՏՄՊՊՀ, որը գնահատական է տվել սուպերմարկետների գործունեությանը՝ ասելով, թե նրանց շահույթը այնքան չէ, որ 15 տոկոս հարկվեն: Նոր կառավարությունը պետք է առաջնահերթ ցրի այդ հանձնաժողվը»,-այսօր քննարկման ժամանակ ասաց տնտեսագետը:

Դոցենտ, տնտեսական մեկնաբան, b4b.am կայքի հիմնադիր Բաբկեն Թունյանը հավելեց, որ միգուցե չարաշահումներն այնքան մեծ ծավալի են, որ դրանցով ուսումնասիրվում է ԱԱԾ-ն, այսինքն՝ ազգային անվտանգության խնդրի են արդեն հասել: «Պետք է մտնել բոլոր ոլորտները, ու ինձ համար բացահայտումը կլինի այն, որոնց մասին մենք ինքներս էլ չգիտեինք: Բացի այդ պետք չէ ֆիքսվել միայն ներմուծման ոլորտի վրա, և ամենակարևորը պետք է խտրականություն չտրվի, թե որ բզինեսմենը որ ուժի պաշտոնյան է»,-ասաց նա:

Միաժամանակ Բաբկեն Թունյանն ընդգծեց, որ պետք է չէ բիզնեսմեններին նայել որպես ազգի թշնամիներ կամ անօրեն ճանապարհով հարստացած անձանց: 

ՀՅԴ Տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից օպերատիվ քննչական գործողություններին, ասաց, որ դրանք ցույց տվեցին հասարակությանը, թե ինչ պատկեր է եղել մինչև հիմա: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ