21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Մենք որևէ մեկից կառչած չենք. ՀՀԿ-ն է հորդորել հեռանալ

«Մենք ենք հորդորել, որ նրանք, ովքեր բիզնեսի մարդիկ են, ինչպես ասացիք, ազատ լինեն, մենք որևէ մեկից կառչած չենք: Մերը գաղափարական թևի հենքն է, որպես ընդդիմություն ենք հանդես գալիս»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նախորդ շաբաթ ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտնել էին Շիրակ Թորոսյանը, Արթուր Գևորգյանը, Ֆելիքս Ցոլակյանը և Արման Սահակյանը:

 Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ Ֆելիք Ցոլակյանը իր հետ հեռախոսազրույց է ունեցել, ասել է, որ, հավանաբար, ավելի լավ կլինի, որ դիմում գրի և հունիսի 1-ից «սիրողական մակարդակում էր խմբակցության անդամ»: Շիրակ Թորոսյանին, նրա խոսքով, իրենք են հեռացրել, հետո է պատգամավորը դիմում ներկայացրել:

«Մենք սա հիվանդագին ու ցավագին չենք տանում»,- հավելեց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ