18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Արարատ Միրզոյանը հանդիպե՞լ է Մեդվեդեւին. Հրապարակ

Երեկ թերթը դիմել եւ ողջ օրը սպասել է, որ կառավարու­թյան լրատվականները կպատաս­խանեն իրենց հարցերին: Խոստա­ցան, բայց չուղարկեցին: Հարցերն առնչվում էին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ Դուշանբե կատարած այցին, ուր նա մասնակցել էր ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին: Փորձում էին ճշտել՝ պարոն Միրզոյանը հանդիպե՞լ է ՌԴ վարչապետի հետ: Եթե՝ ոչ, մերո՞նք չեն նախաձեռ­նել, թե՞ ռուսական կողմը: Հիշեցնենք, ի պատասխան լուրի՝ «թիվ մեկ բորտով» եւ մեծ պատվի­րակությամբ մեկնելու կապակցությամբ, Միրզո­յանը պարզաբանել էր, գրելով՝ նիստի մասնակից­ներին «տեղեկացրեցի, որ Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների բերումով նախագահի լիազորությունները, ըստ էության, փոխանցվել են վարչապետին, իսկ վարչապետինը՝ 1-ին փոխվարչապետին, ուստի այսուհետ ԱՊՀ պետությունների գլուխների ձեւաչափում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ վարչապետը, իսկ կառավարությունների ղեկավարների խորհրդում՝ ՀՀ առաջին փոխվարչապետը»: Հի­շեցնենք, որ վարչապետների հանդիպումներին հայկական կողմը ներկայացնող ղեկավարները՝ Տիգրան Աարգսյան, Հովիկ Աբրահամյան, Կարեն Կարապետյան, միշտ «տետ ա տետ» հանդիպումներ են ունեցել ՌԴ կառավարության ղեկավա­րի հետ: Իսկ ՀՀ Սահմանադրությունն առաջին փոխվարչապետի պաշտոն առհասարակ չի նա­խատեսում, այսինքն՝ «լիազորությունների փո­խանցման» մասին խոսք չկա:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ