23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Սպանություն «Ոսկու շուկայում». կասկածյալի ինքնությունը ճշտվել է (Լուսանկարներ)

Հունիսի 2-ին, ժամը 22-ի սահմաններում շտապ օգնության ենթակայանից ահազանգ է ստացվել, որ խումբ է մեկնել Խորենացի 24 հասցեում գործող «Ոսկու շուկա», որտեղ հայտնաբերվել է մոտ 40 տարեկան տղամարդու դի։

Ժամը 22:05-ի սահմաններում Նաիրիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվելոստիկանություն, որ նույն հասցեից «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1985 թվականին ծնված Արամ Ա.-ն:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում անհայտ անձը սուր, կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նշված անձանց, որոնցից մեկը տեղում մահացել է:

Ըստ աղբյուրի, ճշտվել է կասկածյալի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:AC357F45-CC7A-488E-993E-7D7F5D2D92A1 5298dd93_c178_4e4f_aa4d_6bd0079ecf00.thumb

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ