24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը նախանշվածի պես է ընթանում

Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը ընթանում է ըստ նախանշված օրակարգի: Այս մասին  հունիսի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ վավերացման հարցում անհանգստանալու կարիք չկա:

«Հունիսի 1-ից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն անցել է ժամանակավոր հիմքով իրականացման: Այս պահին համաձայնագրով  նախատեսված դրույթների 80 տոկոսը ուժի մեջ են մտնում: Վավերացման գործընթացը Եվրամիության անդամ երկրներում ընթանում է ըստ նախանշված օրակարգի: Որոշ անդամ երկրներ արդեն վավերացրել են այդ համաձայնագիրը, իսկ մյուսները բավականին առաջադիմել են այդ գործընթացում: Հուլիսին Եվրոպական խորհրդարանը կանցկացնի քվեարկություն: Եվ, հետևաբար, պետք է վստահ լինել, որ համաձայնագիրը  Եվրոպայի Միության բոլոր անդամների կողմից պատշաճ սահմանված ժամկետում կվավերացվի»,- ընդգծեց Սվիտալսկին և հավելեց, որ այսօր` Եվրոպայի օրը, լավ առիթ է դա տոնելու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ