01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ են ձեռնտու թանկացումները. Հայկական Ժամանակ

Երեկ սուպերմարկետներում մի քանի ապրանքներ, մաս­նավորապես տեղական արտադրության միսը, բանջարե­ղենը, կանաչեղենը, մրգերը կտրուկ թանկացան: Օրինակ, միսը թանկացավ 15-20 տոկոսով: Հանրության բացասա­կան արձագանքը երկար սպասել չտվեց: Ու դա բնական է: Անշուշտ, վատ է, երբ առաջին անհրաժեշտության ապ­րանքը թանկանում է:

Բայց խնդրին ավելի լայն նայելու դեպքում կարձանագ­րենք, որ դրանում ոչ մի սարսափելի բան չկա: Նշված ապ­րանքները թանկացել են միայն սուպերմարկետներում: Եվ դա պայմանավորված է հարկային այն ռեժիմի փոփոխու­թյան հետ, որով նախկինում աշխատում էին սուպերմարկետները: Վերջիններս տեղական արտադրության գյուղմթերքները գնում էին հատու կ ստեղծված Ա/Ձ-ների միջոցով եւ քիչ հարկ վճարում, հիմա պետք է գյուղացուց գնած ապ­րանքի վրա դնեն ավելացված արժեքի հարկ:

Այս սխեմա­յից ազատված են, ասենք, մսի մասնագիտացված խա­նութները, որոնք աշխատում են շրջանառության հարկի դաշտում, շուկայի մսի պասաժներում աշխատող ձեռներեցները եւ ի վերջո հենց գյուղացիները, որոնք կարող են իրենց արտադրանքը անձամբ հանել շուկա:

Ինչպիսի՞ն փ պատկերը մինչ այս: Աուպերմարկետները իրենց գնումների մասշտաբներով պայմանավորված ունե­ցել են գյուղացիներից ապրանքների ձեռքբերման ավելի ձեռնտու պայմաններ, քան փոքր խանութները: Սակայն այդ ապրանքների գները սուպերմարկետներում ե փոքր խանութներում նույնն են եղել, այսինքն սուպերմարկետների եկամուտը նույն ապրանքը վաճառելիս ավելի մեծ է եղել:

Այլ կերպ ասած, սա հնարավորություն է ստեղծում գո­նե տեղական արտադրության բանջարեղենի եւ մսի շու­կայում էական ապակենտրոնացում իրականացնել ման­րածախ առեւտրի ոլորտում: 11 բնակչությունը ունենալու է հնարավորություն գնել էժան միս մսի կրպակից, մաս­նագիտացված շուկաներից, կամ թանկ միս սուպերմարկետից: Այստեղ ոչ մի սարսափելի բան չկա: Սուպերմարկետները, անշուշտ, կտուժեն, քանի որ մանրածախ առեւտրի մի զգալի հատված կտեղափոխվի ավելի փոքր խանութներ: Բայց միեւնույն ժամանակ կշահեն հենց այդ ավելի փոքր խանութները:

Անշուշտ, առաջիկա մի քանի օրերին սուպերմարկետներում նշված ապրանքների գների բարձրացման «շորշոփը» կարող է ազդել նաեւ փոքր խանութների վրա եւ այնտեղ էլ որոշ թանկացումներ արձանագրվեն, բայց դա ժամանակավոր բնույթ է կրելու, աոաջարկ-պահանջարկ գին շուկայական «տրի­ոն» կանի իր գործը, եւ փոքր խանութներում գները կվե­րադառնան նախկին մակարդակին, քանի որ նրանց մոտ հարկային որեւէ փոփոխություն չի եղել, գյուղացին էլ չի թանկացրել իր ապրանքը:

Իսկ սուպերմարկետներում նշված ապրանքների թան­կացման հետ կապված խուճապային տրամադրություննե­րը պայմանավորված են նրանով որ մենք չափազանց մեծ կախվածություն ունենք խոշոր բիզնեսից, այդ թվում նաեւ մանրածախ աոեւտրում: ժամանակի ընթացքում այդ կախվածությունը գնալով թուլանալու է, եւ փոքր բիզնեսը ստանալու է իրենից խլված «թթվածինը»:

Հ.Գ. երեկ առևտրային խոշոր ցանցերը տարածել են հայ­տարարություն, որով պարզաբանել են գների բարձրացու­մը սուպերմարկետներում եւ խնդրել հանդիպում ՀՀ վարչա­պետի հետ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

 

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ