25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արա Բաբլոյանի ուղերձը

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ:

Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն, ընտանեկան ու պետական հոգատարությամբ շրջապատված անհոգ, երջանիկ մանկություն, լիարժեք կրթություն:

Միշտ սիրե՛ք ազնիվն ու բարին, իսկ այն պաշտպանելու համար կարդացե՛ք, սովորե՛ք, դարձե՛ք խելացի եւ ուժեղ, ինչպես ձեր սիրած հեքիաթների հերոսները:

Իսկ ձեզ, սիրելի՛ ծնողներ, շնորհավորում եմ Ծնողների համաշխարհային օրվա առթիվ եւ մաղթում, որ լավագույնս կատարեք ձեր պարտքը մանուկների նկատմամբ: Երեխաները մեզ համար գերագույն արժեք են: Դա ամրագրված է մեր ազգային արժեհամակարգում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում ու նաեւ բազմաթիվ օրենքներում, որոնք մշտապես կատարելագործվում են:

Այսօր նաեւ պիտի երախտագիտության ու գնահատանքի ջերմ խոսքեր ուղղենք բժիշկներին, մանկավարժներին, սոցիալական աշխատողներին, այն միջազգային ու հասարակական կառույցներին, որոնք ամենօրյա աշխատանքով ապահովում են երեխաների լիարժեք ու ներդաշնակ զարգացման իրավունքները:

Եւ միասին օգնելով այսօր խնամքի ու հոգատարություն կարիք ունեցող մանուկներին՝ մենք կկարողանանք ստեղծել այն միջավայրը, ուր մեր երեխաների մանկությունն ու իրավունքները պաշտպանված կլինեն:

Իմ փոքրի՛կ բարեկամներ, Հայաստանի փոքրի՛կ քաղաքացիներ, կրկին մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն, երջանիկ մանկություն եւ ձեր բոլոր երազանքների իրականացում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ