03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ովքե՞ր են երկնքում հզորները

Երեխաներիս բացատրում էի, թե ինչ է նշանակում Տեր Հիսուսի այն խոսքը, թե «երկնքի արքայությունը բռնադատվում է և հզորներն են հափշտակում այն» (Մթ. 11:12): Ովքե՞ր են երկնքում հզորները: Նրանք, ովքեր խոնարհ են, համբերատար են, ներողամիտ են, չեն նախանձում, չեն դատում, չեն մեծամտանում, սիրում են Աստծուն ու մարդկանց:

Հեշտ ե՞ն այս բաները պահելը: Ոչ: Մեծ ուժ է պահանջվում, չէ՞: Այո: Ուրեմն նրանք, ովքեր այդ ուժը կգործադրեն, հզոր վճռականությամբ Տեր Հիսուսի հետ կպայքարեն սեփական չար ցանկությունների դեմ, «կհափշտակեն» երկնքի արքայությունը ուժով: Որովհետև «երկնքի արքայությունը բռնադատվում է և հզորներն են հափշտակում այն» (Մթ. 11:12):

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ