13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Դուք պարոն Հակոբյա՞նն եք». զվարճալի դրվագ խորհրդարանում

Բյուջեի կատարողականի ժամանակ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաշվետվությունը ներկայացնելու համար խոսափողին մոտեցավ փոխնախարար Հակոբ Արշակյանը: 

Սակայն Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը շփոթվեց. նա նախարար Աշոտ Հակոբյանին էր սպասում:

«Դուք պարոն Հակոբյա՞նն եք»,-հարցրեց Հարությունյանը, ինչին փոխնախարարն արձագանքեց, որ ոչ, ինքը նորանշանակ փոխնախարարն է, իսկ նախարարը գործուղման է: «Մեզ պետք է տեղյակ պահեք, այլապես ձեզ էլ անհարմար վիճակի մեջ  դրեցի, ինքս էլ անհարմար վիճակի մեջ ընկա»,-ասաց Խ. Հարությունյանը:

Փոխնախարարը նշեց, որ խնդիր չկա, անհարմար իրավիճակ էլ չկա, կտեղեկացնեն հաջորդ անգամ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ