Հանրությունը շատ արագ շոկ ապրեց. ինչո՞ւ հիմա եւ ինչի՞ համար. Իրավունք
Անշուշտ, հանրության վրա ամենացնցող տպավորությունը թողել էր այն, որ սըր էլթոն Ջոնի եւ նրա «ամուսնու» ժամանման գործընթացում կտրուկ ակտիվացավ, այսպես կոչված, «ԼԳԲՏ իրավունքների» թեման: Ընդ որում, այնպիսի դոզայով, որ հանրությունը «մշակութաբանական» շոկ ապրեց:
Ի դեպ, էլթոն Ջոնի պերճախոս լուսանկարներն ու տեսանյութերը նախագահ Սարգսյանի եւ վարչապետ Փաշինյանի հետ, գումարած նաեւ երգչի կողմից ԼԳԲՏ անսքող քարոզչությունը, որի հետեւանքով ֆեյսբուքյան օգտատերերի մի մասը նրան արդեն կնքել են «սատանայի դեսպան», իր ամբողջ տհաճությունով հանդերձ, ամենեւին էլ միակ հակազգային դրսեւորումը չէր:
Ոչ հաճելի նստվածք է թողել եւ վարչապետի ելույթը Առաջին հանրապետության 100-ամյակին, ուր խնամքով շրջանցվել էր Ղարաքիլիսայի ճակատամարտը եւ Գարեգին Նժդեհի անունը: Գումարած դրան, վարչապետն արտահայտեց այնպիսի միտք, իբր 1918-ին հայերն առաջին անգամ հպատակից վերածվեցին քաղաքացու, «մոռանալով» Հայոց պետականության բազմահազարամյա պատմությունը՝ իր բազում թագավորություններով եւ մշտապես աշխարհից թերեւս ամենաառաջադեմ օրենսդրությամբ:
Եթե դրան գումարում ես ԱԽՔ Արմեն Գրիգորյանի եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի զազրելի հարձակումները «Ազգ-բանակ» հայեցակարգի դեմ, ինչպես նաեւ Սարդարապատում յարխուշտայի փոխարեն «Կալինկա» պարելու պես տարակուսելի դետալը, ապա ուրվագծվում է ազգային արժեհամակարգի դեմ կատաղի գրոհի պատկերը:
Սակայն հարց է առաջանում՝ ինչո ւ այդպիսի տեմպերով: Չէ որ անընդունելին քայլ առ քայլ օրենք դարձնելու «Օվերթոնի պատուհանի» տեխնոլոգիան ենթադրում է աստիճանական քայլեր այնպիսի տեմպով, որ հանրությունը չհասցնի ուշքի գալ եւ կռահել, թե ինչ է կատարվում: Առավել եւս, արագացված գրոհը էլ ավելի հղի է ընդվզումով այն իրավիճակում, երբ հետհեղափոխական շրջանում դեռեւս չի մարել զանգվածների էներգետիկան:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին զորակցած զանգվածի մի մասը հասցրեց այդ ամենից դառը հիասթափություն ապրել:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: