25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետի այդ դիրքորոշման հետ համամիտ չեմ, ի՞նչ է նշանակում թյուրիմացություն. Շարմազանով

«Վարչապետի այդ դիրքորոշման հետ համամիտ չեմ, ի՞նչ է նշանակում թյուրիմացություն»,-այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ Առաջին Հանրապետության միջոցառմանը ներկա չգտնվելու զուտ թյուրիմացություն է: Շարմազանովը նկատեց, որ խոսքը վերաբերում էր ոչ միայն ԱԺ նախագահին չհրավիրելուն, այլև ԱԺ խորհրդին:

« Կարծում եմ՝ անկախ կուսակցական պատկանելիությունից մայիս 28 համապետական տոնին պետք է ԱԺ ղեկավարությունը՝ ԱԺ նախագահ, նրա 3 տեղակալներ, հանձնաժողովի նախագահներ, խմբակցության ղեկավարներ, բոլորը պետք է լինեին: Կառավարությունից ստացվել է 13 հրավիրատոմս, իսկ ես չեմ կարծում, որ թյուրիմացություն է այն, որ 9 հոգուց բաղկացած «Ելք» խմբակցությունը ստացել է 3 հրավիրատոմս, իսկ 58 հոգուց բաղկացած ՀՀԿ-ն՝ 3 հրավիրատոմս: Ստացված հրավիրատոմսում էլ չեն եղել ո՛չ հանձնաժողովի նախագահները, ո՛չ ձեր խոնարհ ծառան»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Նա, խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից, որտեղ Փաշինյանը չտվեց Գարեգին Նժդեհի անունն, ասաց. «Անկախ նրանից, թե ով է ելույթ ունենում՝ Փաշինյանը, Սարգսյանը, Պողոսյանը, թե Պետրոսյանը, միևնույն է, մայիսյան հերոսամարտի մասին խոսելու ժամանակ չնշել Ղարաքիլիսայի հերոսներին, չնշել հերոսական գոյամարտը, չնշել ո՛չ Բեյ Մամիկոնյանին, ո՛չ Գարեգին Նժդեհին անթույլատրելի է: Ես կնշեի»: ԱԺ փոխխոսնակը չի հասկանում այն մոտեցումը, որ, եթե վարչապետը խոսեր Գարեգին Նժդեհի մասին, ապա կնույնականացվեր ՀՀԿ-ի հետ:

Նրա կարծիքով՝ նման մոտեցումը սխալ է, քանի որ յուրաքանչյուրի հայի համար պատիվ է, որ մի քիչ նույնացվեն Նժդեհի հետ ու սովորեն նրանից: Դիտարկմանը՝ ստացվում է նոր Հայաստանում ՀՀԿ-ի առաջ դռները փակվել են, Շարմազանովը պատասխանեց. «Իմ համար չկա նոր Հայաստան, իմ համար կա Հայաստան, որը ծնվել է 2492 թ.-ին Քրիստոսից առաջ, երբ Հայկ Նահապետը հաղթեց Բելին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ