17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

«Որևէ նեղացկոտություն չկա». Շիրակ Թորոսյանը լքեց ՀՀԿ խմբակցությունը

Պատգամավոր Շիրակ Թորոսյանը լքումէ  ՀՀԿ խմբակցությունը: 

«Հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր», – Facebook-ի էջում գրել է Շ.Թորոսյանը:

ՀՀԿ խմբակցության նիստի ավարտին Շիրակ Թորոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բացառում է պատգամավորական մանդատը վայր դնելու հնարավորությունը:

«Մանդատս վայր դնելը բացառվում է, որովհետև դա հազարավոր ընտրողների համար է ու ծառայում է նրանց», – ասաց նա: Դիտարկմանը, թե նա ՀՀԿ համամասնական ցուցակով էր խորհրդարանում և նաև՝ ՀՀԿ-ի շնորհիվ, Թորոսյանը պատասխանեց. «Ես խորհրդարանում էի հազարավոր ընտրողների շնորհիվ։ Հենց այնպես ոչինչ չի լինում»։

«Որևէ նեղացկոտություն չկա», – ասաց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ