25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԱԾ-ն նոր խումբ է բացահայտել, որ մահափորձ էր կազմակերպելու պաշտոնյաների դեմ. Ժողովուրդ

Մայիսի 18-ին ԱԱԾ-ն նոր հանցավոր խումբ էր բացահայտել, որոնք ցանկացել էին Հայաստանում ահաբեկչություն իրա­կանացնել եւ վախի մթնոլորտ տարածել: Մասնավորապես, ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի՝ Հ.Բ-ն եւ Շ.Մ-ն մտադրվել են ՀՀ մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայ­րերում, այդ թվում՝ Երեւան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում, տրանսպորտային միջոցների եւ կամուրջների տակ, հաղորդակցության այլ ուղիներում, ինչպես նաեւ բնակելի տների շրջակայքում տեղադրվող 100-150 հատ հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքեր զործադրել, ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմնական վնասվածքներ պատ­ճառելուն ուղղված պայթյուններ եւ հանրավտանգ հանցավոր այլ գործողություն­ներ իրականացնել ՀՀ-ում վախի մթնո­լորտ ձեւավորելու նպատակով:

Արդյունքում՝ 2018 թվականի ապրիլի 21 – ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հան­ցավոր համագործակցություն ստեղծելու, մասնակցելու, ահաբեկչության նախա­պատրաստության, պայթուցիկ սարքեր ձեռք բերելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Թերթին հասած տեղեկու­թյունների համաձայն՝ կալանավորվածնե­րը շուրջ 10 հոգի են:  

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ