03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀ-ում առանց մշակույթի ապրել չպիտի լինի. վարչապետ

«Մեր պատկերացմամբ՝ մշակույթի առանցքային դերակատարումը ՀՀ կամայական երկու քաղաքացիների հարաբերություների մակարդակը հետևողականորեն բարձրացնելն է:  Այս խնդրի լուծման համար պետք է կարողանանք ապահովել մարդկանց մշտական հաղորդակցությունը մշակույթի և մշակութային միջավայրի հետ: Այսօրվա մեր քննարկման թեման պետք է  լինի շատ պրակտիկ: Ես կարծում եմ, որ մեր երկրում շատ հաճախ հանդիպող կիսադատարկ դահլիճները խոսում են  ճգնաժամի մասին»,-այսօր մշակույթի գործիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ այն, ինչ տեղի է  ունեցել ՀՀ-ում ապրիլ-մայիս ամիսներին, այդ ամենը գուցե դրանից առաջ լռել է, բայց այդ ամենը ձևակերպվել է  մշակութային կյանքում, գրականության մեջ, կերպարվեստի, թատրոնի ու երաժշտության մեջ:

«Երբ ինձ հարցնում են ՝լինելո՞ւ է մշակութային հեղափոխություն, ես ասում եմ, որ այն ինչ եղել է, արդեն մշակութային հեղափոխություն է, որովհետև այդ հեղափոխության ամենամեծ հեղինակներին համարում եմ մեր երկրի մշակույթի գործիչներին, արվեստի գործիչներին, ովքեր կարողացել են ինչ-որ մի տեղ բոլորի համար աննկատ մարդկանց մեջ գործարկել մի մեխանիզմ, որն, ի վերջո, դարձել է սիրո և համերաշխության հեղափոխություն»,-ասաց ՀՀ վարչապետը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ